Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունը: Ապրիլի 17-ին ռինգ դուրս եկան մեր երեք ներկայացուցիչները: Իր առաջին մենամարտում գեղեցիկ հաղթանակ տոնեց մեր միակ իգական սեռի ներկայացուցիչը՝ Անուշ Գրիգորյանը, ով առավելության հասավ Ավստրիալիան ներկայացնող Տրավերս Տիֆֆանիի նկատմամբ:
Ցավոք մեր մյուս բռնցքամարտիկները չկարողացան իրենց մենամարտերն ավարտել հաղթանակով: 91 կգ քաշային կարգում հանդես եկող Սերյոժա Հակոբյանը հավասար պայքարում զիջեց թուրք Մուհամեդ Այդիին, իսկ իր առաջին մենամարտը հաղթանակով ավարտած Արսեն Պողոսյանը պարտվեց Իսպանիան ներկայացնող Գաբրիել Էսկոբարին:
Վաղը՝ ապրիլի 18-ին, ասպարեզ դուրս կգա 75 կգ քաշային կարգում հանդես եկող Գևորգ Պետրոսյանը, ով կմենամարտի ադրբեջանցի Շամիլ Ալիևի հետ: