Հայաստանի ազատ ոճի ըմբիշներ 65կգ քաշային Արթուր Բաղդասարյանը և 97 կգ քաշային Էդգար Ենոքյանն այսօր Ֆինլանդիայի Վանթաա քաղաքում' ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում իրենց առաջին գոտեմարտերն անցկացրին:
Բաղդասարյանը 1/16 եզրափակչում պարտվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Անդրեյ Կվյատկովսկուն: Ենոքյանը 1/8 եզրափակչում հաղթել է սլովակ Յոզեֆ Յալովարին, քառորդ եզրափակչում իջել ուկրաինացի Պավլո Օլինյուկին:
Հայաստանի ազատ ոճի հավաքականի կազմում այս մրցաշարին կմասնակցեն նաև Գարիկ Բարսեղյանը՝ 57կգ, Նարեկ Սանոյանը՝ 61կգ, Գրիգոր Գրիգորյանը՝ 70կգ, Մուսա Մուրթազալիևը՝ 86կգ և Անդրանիկ Գալստյանը՝ 125կգ քաշային կարգ:
Ազատ ոճի ըմբիշների եվրոպական մրցավեճը կավարտվի ապրիլի 3-ին, իսկ ապրիլի 4-6-ը Եվրոպայի առաջնությունում իրենց մրցավեճը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: