Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:
Մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Առաքել Մովսեսյանը (42 կգ) և Մհեր Մարկոսյանը (85 կգ) նվաճել են բրոնզե մեդալաներ, վերջինս հաղթանակի ճանապարհին պարտության է մատնել նաև ադրբեջանցի մարզիկի: Վազգեն Թևանյանը (58 կգ) եզրափակչում պարտվել է ռուս Ալի Շերիևին և բավարարվել արծաթե մեդալով: Նշենք, որ եզրափակչի ճանապարհին մարզիկը հաղթել է ադրբեջանցի (11-2) և թուրք մրցակիցներին (3-2):
Բրոնզե մեդալի համար պայքարում 50 կգ քաշային Հարություն Մանուկյանը 1:2 հաշվով զիջեց ադրբեջանցի մրցակցին: