armnoc.amԲուխարեստում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
Մրցագորգ դուրս եկած հայ ազատ ոճային ըմբիշներից 84 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը բրոնզե մեդալի համար պայքարում 4:1 հաշվով հաղթեց թուրք Սեմիհ Յազիչին և նվաճեց բրոնզե մեդալ:
55 կգ քաշային Մխիթար Գրիգորյանը բրոնզե մեդալի համար պայքարում 9:16 հաշվով զիջեց բուլղարացի Միկյայ Սալին:
66 կգ քաշային Աշոտ Վելիցյանը պարտվել էր մեկնարկային գոտեմարտում:
Այսպիսով՝ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը հայրենիք է վերադառնում 2 բրոնզե մեդալով, որոնք նվաճել էին Տիգրան Մնացականյանը (74 կգ) և 84 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը: