Ռուսաստանի Կազան քաղաքում մեկնարկեց Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը:
Մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ էին դուրս եկել 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը և Գարիկ Հարությունյանը, 66 կգ քաշային Ֆերդինանտ Կարապետյանը և 52 կգ քաշային Ժաննա Ստանկևիչը:
Հովհաննես Դավթյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել է ավստրիացի ձյուդոյիստին, ապա առավելության է հասել Չեխիայի ներկայացուցչի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում առավելության է հասել իտալացի մարզիկի նկատմամբ: Սփոփիչ գոտեմարտում հայ ձյուդոյիստը, հաղթելով հոլանդացի մրցակցին, հնարավորություն է ստացել մասնակցելու բրոնզե մեդալի համար պայքարին:
Երրորդ տեղի համար պայքարում Դավթյանը հաղթեց թուրք Բեքիր Օսլուին և դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
60 կգ քաշային Գարիկ Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում չկարողացավ հաղթահարել հենց թուրք Բեքիր Օսլուին:
66 կգ քաշային Ֆերդինանտ Կարապետյանը մեկնարկային գոտեմարտում պարտության մատնեց ադրբեջանցի Թարլան Քարիմովին, սակայն հաջորդ գոտեմարտում պարտվեց Բելառուսի ներկայացուցչին և դուրս մնաաց պայքարից:
52 կգ քաշային Ժաննա Ստանկևիչը պարտվեց իր առաջին գոտեմարտում:
Ապրիլի 22-ին մերոնցից պայքարի դուրս կգան Արսեն Ղազարյանը (73 կգ) և Անդրանիկ Չափարյանը, Ռաֆայել Դավթյանը (81 կգ):