Այսօր Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում մեկնարկեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի ներկայացուցիչ 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը եզրափակչում պարտության մատնեց թուրք Չենկ Իլդեմին և երրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց Եվրոպայի չեմպիոն:
Ավելի վաղ Ալեքսանյանը հաղթել էր Ուկրաինայի, Խորվաթիայի և Գերմանիայի ներկայացուցիչներին, իսկ կիսաեզրափակչում 9։0 հաշվով պարտության մատնեց Նորվեգիայի ներկայացուցիչ Մարտին Նիլսենին։