Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ մտավ Հայաստանի ներկայացուցիչ՝ 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն:
Մեր մարզիկը բրոնզե մեդալի համար պայքրում ուժերը չափեց Սլովակիան ներկայացնող մարզիկի հետ և հաթեց 3:1 հաշվով` նվաճելով բրոնզե մեդալ:
1/8 եզրափակչում մեր մարզիկը 5:0 հաշվով հաղթել է Մոլդովայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ ուժերը չափել է ադրբեջանցի մարզիկի հետ և պարտվել 3:1 հաշվով:
Ադրբեջանցին հասել էր եզրափակիչ, իսկ Բերիանիձեն՝ երրորդ տեղի համար պայքարի հնարավորություն ստացել:
Սփոփիչ գոտեմարտում մեր մարզիկը 5:2 հաշվով հաղթել Բելգիայի մարզիկին: