Մայիսի 5-7-ը Բուլղարիայում տեղի ունեցած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությանն Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի սան, 50 կգ ք/կ-ում հանդես եկած Նարեկ Հովհաննիսյանը նվաճեց բրոնզե մեդալ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզադպրոցի տնօրեն Գրիգոր Սիմոնյանը, իրենց մյուս սանը, ով ընդգրկված էր Հայաստանի հավաքական թիմում' 5-րդ տեղը զբաղեցրած, 46 կգ ք/կ-ում հանդես եկած Վազգեն Թեւանյանն է: Մարզադպրոցի տնօրենը բարձր գնահատեց նրանց մրցելույթը: Նա' խոսելով Թևանյանի մասին, ընդգծեց, որ այս ըմբիշն առաջին անգամն էր մասնակցում նման մրցաշարի' լինելով իր մրցակիցներից երկու տարով կրտսեր և պարզապես փորձի պակասի պատճառով չընդգրկվեց լավագույն եռյակում:
Մարզիկներին մարզում են Ռաֆիկ Գոլեցյանը եւ Վարդան Գյուրջյանը: