Սերբիայում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը պայքարեց բրոնզե մեդալի համար: Օլիմպիական չեմպիոնը 5:0 հաշվով հաղթեց Ուկրաինայի ներկայացուցչին:
Հիշեցնենք, որ Ալեքսանյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել էր լիտվացի Վիլիուս Լաուրինաիտիսին, 1/8 եզրափակչում 5:1 հաշվով հաղթել էր Սերբիան ներկայացնող մարզիկին, իսկ քառորդ եզրափակչում պարտվել էր Նորվեգիայի ներկայացուցչից:
Նորվեգացին հասել էր եզրափակիչ, իսկ Ալեքսանյանը բրոնզե մեդալի համար պայքարի հնարավորություն էր ստացել
Սփոփիչ գոտեմարտում մեր մարզիկը ուժերը չափել էր Չեխիայի ներկայացուցչի հետ և հաղթել 4:3 հաշվով: