Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտվեց Եվրոպայի շախմատի ակումբային առաջնությունը:
Տղամարդկանց պայքարում մրցաշարի հաղթող է դարձել ռուսական «Սիբիր» թիմը, որի կազմում հանդես է եկել նաև Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Թիմը հավաքել է 13 միավոր:
«Սիբիր» կազմում հանդես են եկել նաև Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Դմիտրի Կոկարևը, Դմիտրի Բոչարովը, Անտոն Կորոբովը, Լի Չաոն, Վան Յուեն:
Կանանց պայքարում Լիլիթ Մկրտչյանի թիմը' «Յուգրան» զբաղեցրեց երրորդ հորիզոնականը' իր ակտիվում ունենալով 10 միավոր:
«Յուգրայի» կազմում խաղում էին Նատալյա Պոգոնինան, Մարիա Գուսևան, Բաիրա Կովանովան, Աննա Ուշենինան: