Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիայում հոկտեմբերի 18-ին կմեկնարկի Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկությունը, որին ռուսական թիմերի կազմում կմասնակցեն Հայաստանի հավաքականների շախմատիստներ Լևոն Արոնյանը և Լիլիթ Մկրտչյանը:
Լևոն Արոնյանն Վլադիմիր Կրամնիկի, Ալեքսանդր Գրիշչուկի, Վանգ Յունի հետ հանդես կգա «Սիբերիայի», իսկ Լիլիթ Մկրտչյանը կխաղա «Ուգրայի» կազմում: