Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հնարավոր համարեց իր մասնակցությունը Բաքվում կայանալիք շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին: «Մի առիթով ես ասել եմ, որ իմ մասնակցությունը Բաքվում կայանալիք գավաթի խաղարկությունում հնարավոր է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արոնյանը:

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի օգնական Բերիկ Բալգաբաևն Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Հայաստան վերջին այցից հետո ձեռքբերում է այն, որ Լևոն Արոնյանը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը: Իլյումժինովը հոկտեմբերի 16-18-ը Հայաստանում մասնակցում էր «Շախմատը դպրոցում» խորագրով միջազգային գիտաժողովին:

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության առաջին շրջանը կկայանա Բաքվում 2015 թվականի հոկտեմբերին: