Հայաստանի լողի հավաքականի անդամներն ավարտեցին ելույթները աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում:
Ռուսական Կազան քաղաքում կայացած գավաթի խաղարկությունում 50 մետր ազատ ոճում 23.10 վայրկյան արդյունքով Արթուր Բարսեղյանը 16-րդն է, իսկ Վահան Մխիթարյանը՝ 34-րդ (24.32 վայրկյան արդյունքով): Արթուր Բարսեղյանն ազատ ոճի 100 մետրում գրավեց 16-րդն հորիզոնականը (50.78):
Կանանց պայքարում Նինա Կիրակոսյանը թիկնալողի 50 մետրում զբաղեցրեց 29-րդ հորիզոնականը 31.30 վայրկյան արդյունքով: Կիրակոսյանը նույն ձևի 100 մետրում մրցապայքարն ավարտեց 27-րդ (1:08.36), իսկ 200 մետրում՝ 20-րդ տեղերում (2:30.54):
Անի Պողոսյանը 50 մետր ազատ ոճում 43-րդ տեղում է (28.02), 100 մետր ազատ ոճում' 30-րդը է 59.75 վայրկյան արդյունքով: