wrestling.am Թեհրանում դեկտեմբերի 14-16-ը կայանալու է հունահռոմեական ոճի ըմբշամարտի ակումբային թիմերի աշխարհի գավաթի 2-րդ խաղարկությանը: Երկրորդ տարին անընդմեջ Հայաստանն այս պատասխանատու ստուգատեսում կներկայանա «Դինամո» ակումբով: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
ՀՀ հունահռոմեական ոճի ըմբիշները Թեհրան են մեկնելու հետևյալ կազմով' Նարեկ Խաչատրյան (59 կգ), Հովհաննես Վարդերեսյան (66 կգ), Արմեն Հակոբյան (71 կգ), Ռուբեն Ղարիբյան (75 կգ), Գեղամ Թորգոմյան (80 կգ), Արգիշտ Աբգարյան (85 կգ), Վահե Սիմոնյան (98 կգ) և Վաչիկ Եղիազարյան (130 կգ): Թեհրանում Հայաստանի հավաքականին կմիանան իրանցի ըմբիշներ' 80 կգ և 130 կգ քաշային կարգերում: ՀՀ ներկայացնող «Դինամոn», որը գլխավորելու են մարզիչներ Արսեն Մագբեցյանն և Հմայակ Բաբայանը, մրցավայր կմեկնի դեկտեմբերի 14-ին:
Նշենք, որ ի տարբերություն ակումբային թիմերի հունահռոեմական ոճի ըմբշամարտի աշխարհի անդրանիկ խաղարկության, որ ընթացավ 2014 թ դեկտեմբերի 3-5-ը Իրանի Աբադան քաղաքում, մրցանակային հիմնադրամն այս խաղարկությունում 2 անգամ ավելացվել է ու կազմում է 100 հազար դոլար: Առաջին տեղ գրաված ակումբն այս տարի կստանա 50 հազար, 2-րդ տեղը գրավողը' 30 հազար, իսկ 3-րդը' 20 հազար դոլար պարգևավճար: