Բաքվում մեկնարկեց աշխարհի գավաթի խաղարկությանը: Մրցաշարին Հայաստանը ներկայացնում են՝ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը:
Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքիով սկսեց իր ելույթները: Հայ շախմատիստի մրցակիցը Լեհաստանի ներկայացուցիչ Մատեուշ Բարտելն էր:
Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստներ: Յուրաքանչյուր մրցամարտի ժամանակ կողմերը խաղալու են 2 պարտիա՝ մեկական սպիտակ և սև գույներով: Հավասար՝ 1 : 1 հաշվի դեպքում կանցկացվեն լրացուցիչ պարտիաներ արդեն արագ և անհրաժեշտության դեպքում նաև կայծակնային խաղի կանոններով՝ մինչև կորոշվի հաղթողը: Պայքարն ընթանալու է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնալու հետագա պայքարից: