armnoc.am Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը 4-րդն է աշխահի գավաթի խաղարկությունում:

Դոհայում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության հենացատկերի վարժությունում Դավթյանը հավաքելով 14,875 միավոր՝ գրավեց չորրորդ տեղը: Այս վարժությունում առաջին տեղում Չինաստանի ներկայացուցիչ Մինջի Հուան է:

Նախօրեին Հարություն Մերդինյանը նժույգթափերում հավաքելով 15.675 միավոր գրավեց առաջին տեղը, իսկ Օղակների վարժությունում Հայաստանի ներկայացուցիչներ Վահագն Դավթյանը երկրորդ տեղում է, Արթուր Թովմասյանը' երրրորդ: