armnoc.am Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը հաղթել է Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում:
Հայ մարմանամարզիկը բազմամարտում հավաքելով 87.450 միավոր՝ դարձել է Վորոնինի գավաթի միջազգային 22-րդ խաղարկության ոսկե մեդալակիր: Արծաթե մեդալը նվաճել էր ռուս մարմնամարզիկ Նիկիտա Նագորնին (86.950), իսկ ճապոնացի Յուտո Կատոն 86.200 միավորով երրորդ տեղում էր:
Դեկտեմբերի 16-ին մարմանամարզիկները ելույթ կունենան առանձին գործիքների վրա:
Մոսկվայի «Օլիմպիական ավանում» դեկտեմբերի 14-16-ն անցկացվում է Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, մարմնամարզիկ Միխայիլ Վորոնինի գավաթի միջազգային 22-րդ խաղարկությանը, որին մասնակցում են 30 երկրի 140 մարզիկ: Տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: