Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Dfbpokal-walkoffame.de- կայքի կողմից անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի լավագույն ֆուտբոլիստ:

Կիսապաշտպանը ստացել է ձայների 50%-ը: Լավագույնների եռյակում ընդգրկվել են նաև «Բորուսիայի» դարպասապահ Միշել Լանգերակը, «Վոլֆսբուրգի» ֆուտբոլիստ Մաքսիմիլիան Արնոլդը:

Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել ֆեյսբուքյան իր էջում իրեն լավագույնը ճանաչելու համար և կատարել է հետևյալ գրառումը:

«Շատ շնորհակալ եմ: Սա ողջ թիմի աշխատանքի արդյունքն է»: