Գերմանիայի առաջնության 9-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթել է «Մայնցին»: Whoscored.com կայքը գնահատել է ֆուտբոլիստների ցուցադրած խաղը և հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Մխիթարյանը ստացել է 9 միավոր:

Հիշեցնենք, որ խաղում կիսապաշտպանը հեղինակել է իր թիմի երկրորդ գոլը: