Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Դորտմունդի «Բորուսիան» տնային խաղում 3:1 հաշվով հաղթել է «Հոֆենհայմին»:

Խաղին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձած Հենրիխ Մխիթարյանը Whoscored-ի վարկածով ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: