Whoscored.com-ը Բունդեսլիգայի 15-րդ տուրում տեղի ունեցած «Վոլֆսբուրգ»- «Բորուսիա» Դորտմունդ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Հենրիխ Մխիթարյանին:

Կիսապաշտպանը ստացել է 9.4 միավոր:

Հիշեցնենք, որ դորտմունդցիները հաղթել են 2:1 հաշվով, և երկու գոլային փոխանցումն էլ կատարել է մեր հավաքականի ավագը: