Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի 34-րդ տուրի լավագույն ֆուտբոլիս Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի 34-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել:
Բունդեսլիգայի պաշտոնական կայքի անցկացրած քվեարկության արդյունքում՝ հայ կիսապաշտպանը ստացել է ձայների 64 տոկոսը: Երկրորդ տեղում Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Բաստիան Շվայնշտայգերն է՝ 23%, լավագույն եռյակը եզրափակում է «Շտուտգարդի» ֆուտբոլիստ Դանիել Գինչժեկը՝ 13%:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը Բունդեսլիգայի վերջին տուրում դարձել էր գոլի հեղինակ:
տ է ճանաչվել: