Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ:

Կիսապաշտպանը ստացել է ձայների 57%-ը:

Հիշեցնենք, որ «Այնտրախտի» դեմ խաղում Մխիթարյանը դարձել էր գոլի հեղինակ: