Բունդեսլիգայի պաշտոնական կայքը քվեարկության միջոցով ներկայացրել է Գերմանիայի առաջնության 15-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստին:

Ձայների 74%-ով լավագույնն է ճանաչվել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով «Վոլֆսբուրգի» դեմ խաղում դարձել էր երկու գոլային փոխանցման հեղինակ:

Երկրորդ տեղը 10% ձայնով Ջոն Էնտոնի Բրուքսն է («Հերտա»), եռյակը եզրափակում Մյունխենգլադբախի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Օսկար Վենդտը՝ 8%: