«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքներով ճանաչվել է Եվրոպայի լիգայի եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ:
Քվեարկության արդյունքում հայ կիսապաշտպանը ստացել է ձայների 42 տոկոսը, Պոլ Պոգբան՝ 34, Անդեր Էրերան՝ 11, Մարուան Ֆելաինին՝ 10, Մատեո Դարմիանը՝ 4 տոկոսը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակչում մանչեսթերցիները 2:0 հաշվով հաղթել են «Այաքս»-ին: Մխիթարյանը դարձել է իր թիմի երկրորդ գոլի հեղինակը: