Ստոկհոլմi «Friends Arena» մարզադաշտում տեղի ունեցավ եվրոպական հեղինակավոր մրցաշարերից մեկի` Եվրոպայի լիգայի եզրափակիչը:
գավաթը վիճարկեցին հոլանդական «Այաքս»-ն ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Հանդիպման մեկնարկից առաջ ֆուտբոլիստներն ու երկրպագուները մեկ րոպե լռությամբ հարգեցին նախօրեին Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը:
Մոուրինյուի թիմը առավելության հասավ 2:0 հաշվով: Պատմության մեջ առաջին անգամ մանչեսթերյան թիմը դարձավ Եվրոպայի լիգայի գավաթակիր:
Հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով: Մաուրան Ֆելաինին խաղի 18-րդ րոպեին Պոլ Պոգբային օգնեց բացել խաղի հաշիվը:
Մանչեսթերյան թիմի երկրպագուներին երկրորդ անգամ ուրախանալու առիթ տվեց Հենրիխ Մխիթրայանը. Հայաստանի հավաքականի ավագը 48-րդ րոպեին գրավեց Անդրե Օնանայի պաշտպանած դարպասը:
Արդյունքում Մխիթարյանը դարձավ պատմության առաջին հայ ֆուտբոլիստը ով Եվրոպայի լիգայի եզրափակչում գոլ հեղինակեց, ինչպես նաև նվաճեց գավաթը:
Հանդիպմանը գրանցվեց 6 դեղին քարտ, որոնցից մեկը բաժին ընկավ Մխիթարյանին:
Հայ կիսապաշտպանը փոխարինվեց խաղի 74-րդ րոպեին:
Շնորհավորում ենք «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուներին: