Ֆուտբոլի Գերմանիայի 52-րդ առաջնությունը Դորտմունդի «Բորուսիան» հաղթանակով ավարտեց' 46 միավորով գրավելով 7-րդ տեղը, նվաճեց Եվրոպայի լիգայի ուղեգիր:

 

Բունդեսլիգայի վերջին՝ 34-րդ տուրում «Բորուսիան» Դորտմունդում 3:2 հաշվով հաղթեց Բրեմենի «Վերդերին»՝ բոլոր գոլերը խփելով առաջին խաղակեսում:

 

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում մասնակցեց ամբողջ խաղին և 42-րդ րոպեին խփեց տանտերերի երրորդ գոլը: