Եվրոպայի լիգայի որակավորման փուլի փլեյ-օֆֆի պատասխան խաղի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալեց Նորվեգիայի «Օդդին»:
Հանդիպումն ավարտվեց գերմանական թիմի հաղթանակով 7:2 հաշվով:
Հանդիպման 19-րդ րոպեին Օլե Հալվորսենն առաջ մղեց նորվեգական թիմին:
Պատասխան գոլը վեց րոպե անց հեղինակեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Մխիթարյանի գեղեցիկ գոլից երկու րոպե անց Մարկո Ռոյսը հայ կիսապաշտպանի փոխանցումից հետո հեղինակեց իր թիմի երկրորդ գոլը: Ռոյսը խաղի 31-րդ րոպեին դուբլ ձևակերպեց:
40-րդ րոպեին Սինձի Կագավան իր թիմի 4-րդ գոլը հեղինակեց, իսկ 51-րդ րոպեին Իլքայ Գյունդողանը հաշիվը դարձրեց 5:1:
57-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի հերթական արդյունավետ փոխանցման արդյուքում Մարկո Ռոյսը հեթ-տրիկի հեղինակ դարձավ:
62-րդ րոպեին Օլիվեր Բերգը կրճատեց հաշվի տարբերությունը: Արդյունքում գրանցվեց 6:2 հաշիվը, որը «Բորուսիային» Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր բերեց: Խաղավարտին իր երկրորդ գոլը հեղինակելու հնարավորությունը բաց չթողեց. Սինձի Կագավան կրկին գոլ հեղինակեց' 7:2:
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր Տուխելի թիմի հաղթանակով 4:3 հաշվով: