Բունդեսլիգայի 16-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց «Այնտրախտին» և առավելության հասավ 4:1 հաշվով:
Մեկնարկից 6 րոպե անց հյուրերն արդեն գոլային առավելություն ստացան՝ հաշիվը բացեց Մայերը:
24-րդ րոպեին Պիեր Էմերիկ Օբամեյնագի և Հենրիխ Մխիթարյանի համագործակցության արդյունքում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը պատասխան գոլը խփեց:
Առաջին խաղակեսի ավարտին՝ 44-րդ րոպեին, Սլոբոդան Մեդոևիչի կոպիտ խաղի արդյունքում հյուրերը մնացին տասը հոգով` ֆուտբոլիստը հեռացվեց դաշտից: 45-րդ րոպեին նշանակված 11 մետրանոց հարվածից վրիպեց Օբամեյանգը:
Գոլային առավելություն դաշտի տերերը ստացան երկրորդ խաղակեսում, երբ 57-րդ րոպեին Սինձի Կագաբայի փոխանցումից հետո Օբամեյանգը գրավեց Լուկաշ Գրադեցկիի պաշտպանած դարպասը: Դորտմունդցիների 3-րդ գոլը չորս րոպե անց խփեց Մատս Հումելսը: Հենրիխ Մխիթարյանին փոխարինած Ադրիան Ռամոսը (82') 86-րդ րոպեին հաշիվը դարձրեց 4:1:
Այս հաղթանակից հետո Տուխելի թիմը շարունակում են զբաղեցնել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը` իր ակտիվում ունենալով 38 միավոր: Առաջատար «Բավարիան» ունի 43 միավոր:
Օբամեյանգի չիրացրած 11 մետրանոցը