Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա խաղում ուժերը չափեց «Սենթ Էթյենի» հետ: 

Մանչեսթերյան ակումբը հաղթանակ տոնեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ: Միակ գոլը կիսապաշտպանը հեղինակեց 17-րդ րոպեին Խուան Մատայի փոխանցումից հետո:

25-րդ րոպեին Մխիթարյանը ստիված եղավ լքել դաշտը` վնասվածքի պատճառով:

Նշենք, որ Մոուրինյուի թիմը հանդիպումն ավարտեց տասը հոգով. 63-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ և դաշտից հեռացվեց Էրիկ Բային:

Թիմերի միջև առաջին խաղում անգլիական ակումբը հաղթել էր 3:0 հաշվով: Արդյունքում Մոուրինյուի թիմը դուրս եկավ հաջորդ փուլ: