Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալեց Հանովերին: Դիմակայությունն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով 1:0 հաշվով:
Հանդիպման հաղթական գոլը 57-րդ րոպեին հեղինակեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` Մարկո Ռոյսի արդյունավետ փոխանցումից հետո:
Հավելենք, որ Մխիթարյանը փոխարինվեց 75-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո Տուխելի թիմը 48 միավորով Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է: Առաջատար «Բավարիան» ունի 53 միավոր: