Ռուսաստանի առաջնության երրորդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» ընդունեց «Ռուբինին»:
Դիմակայությունն ավարտվեց մոսկովյան թիմի հաղթանակով` 1:0 հաշվով:
Հանդիպման հաղթական գոլը Զե Լուիշի փոխանցումից հետո 60-րդ րոպեին հեղինակեց Յուրա Մովսիսյանը: 86-րդ րոպեից «Ռուբինը» մնաց տասը հոգով` դաշտից հեռացվեց Օլեգ Կուզմինը:
Նշենք, որ Հայաստանի հավաքականի հարձակվողը` Մովսիսյանը 66-րդ րոպեին փոխարինվեց, իսկ Արաս Օզբիլիսը պահեստայինների նստարանին էր:
Մովսիսյանիի գեղեցիկ գոլը կարող եք տեսնել ստորև