Sport-Express-ը ներկայացրել է Ռուսաստանի ավարտված առաջնության լավագույն գոլերի հնգյակը:
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի' «Կուբանի» դարպասն ուղարկած գոլը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:
«Հայ հարձակվողը հայտնի է իր հարվածով, ինչը բազմիցս ապացուցել է այս մրցաշրջանում: «Կուբանի» դեմ խաղում դարպասը գրավեց 27 մետր հեռավորությունից' հզոր հարվածով»,- գրում է կայքը:
Լավագույն գոլերի հնգյակն ունի հետևյալ տեսքը.
1. Անտոն Պուտիլո «Վոլգա» - «Տերեկ» (6-րդ տուր)
2. Յուրա Մովսիսյան «Կուբան» - «Սպարտակ» (4-րդ տուր)
3. Ռիկարդո Լաբորդե «Դինամո» - «Կրասնոդար» (26-րդ տուր)
4. Գեորգի Միլանով ԲԿՄԱ - «Զենիթ» (21-րդ տուր)
5. Հալկ «Զենիթ» - «Սպարտակ» (11-րդ տուր)
Տեսանյութը՝ այստեղ