Ռուսական sportbox կայքը կազմել է Ռուսաստանի ընթացիկ առաջնության ամառվա ընթացքում հեղինակաված լավագույն 7 գոլերի ցանկը, որոնցից առաջարկում է ընտրել ամառվա լավագույն գոլը:

Գեղեցիկ 7 գոլերի թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի  «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի գոլը` հեղինակված «Ռուբինի» հետ խաղում:

«Մոսկովյան թիմի հարձակվողը վերջակետ դրեց մեկնարկած մրցաշրջանի լավագույն կոմբինացիաներից մեկին»,- գրում է կայքը: