Բունդեսլիգայի YouTube-ի ալիքը Դորտմունդի «Բորուսիայի» և Բրեմենի «Վերդերի» միջև կայանալիք խաղին ընդառաջ ներկայացրել է թիմերի միջև խաղերի 10 լավագույն գոլերը Գերմանիայի առաջնությունում: 10-յակը եզրափակում է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի գոլը:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 28-րդ տուրում դորտմունդցիները վաղը կհյուրընկալեն Բրեմենի թիմին:

Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20:30-ին: