Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում դորտմունդի «Բորուսիան» տնային խաղում ուժերը չափեց  «Հոֆենհայմի» հետ և հաղթեց 3:1 հաշվով

Մինչև հանդիպման 80-րդ րոպեն դորտմունդցիները պարտվում էին նվազագույն հաշվով` 25' րոպեին Սեբաստիան Ռուդին բացել էր հանդիպման հաշիվը: 58-րդ րոպեին հյուրերի  կազմում կարմիր քարտ ստացավ գոլի հեղինակ դարձած Ռուդին:

10 հոգով մնացած «Հոֆենհայմի» դարպասը 80-րդ րոպեին Գյունդողանի փոխանցումից հետո գրավեց Հենրիխ Մխիթարյանը, հինգ րոպե անց գոլ խփեց նաև Ադրիան Ռամոսը, խաղավարտին մրցակցի դարպասը գրավելու հնարավորությունը բաց չթողեց նաև  Օբամեյանգը (9+2), գոլային փոխանցումը կատարեց Մխիթարյանը:

Այս հաղթանակից հետո «Բորուսիան» 54 միավորով շարունակում է գտնվել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում:

Bilder der Partie Dortmund gegen Hoffenheim.