Գերմանիայի գավաթի խաղարկության առաջին տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում ուժերը չափեց «Խեմնիցերի» հետ:
Հանդիպումն ավարտվեց դորտմունդյան թիմի հաղթանակով` 2:0 հաշվով:
25-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո, գոլ հեղինակեց Պիեր Էմերիկ Օբամեյանգը, իսկ 85-րդ րոպեին, նաև Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ:
Արդյունքում դորտմունդցիները հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին: