Եվրոպայի լիգայում Դորտմունդի «Բորուսիան» պայքարը սկսեց որակավորման երրորդ փուլից:
Գերմանական ակումբը արտագնա խաղում` Ավստրիայում հանդիպեց «Վոլֆսբերգերին» և հաղթեց նվազագգույն հաշվով:
Հանդիպման միակ գոլը 14-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հեղինակեց Յոնաս Հոֆմանը:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը մասնակցեց ողջ հանդիպմանը: