Գերմանիայի առաջնության 12-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց «Շալկեին»:
Դիմակայությունն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով 3:2 հաշվով:
30-րդ րոպեին Սինձի Կագավան Գինտերի փոխանցումցի հետո հեղինակեց խաղի առաջին գոլը, որից երեք րոպե անց հյուրերը պատասխան արդյունավետ հարվածը կատարեցին` աչքի ընկավ Կլաս Յան Հունտելարը:
Խաղի 33-րդ րոպեին Հայաստանի ազգային ընտրանիի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ, իսկ գոլը խփեց Մատիաս Գինտերը:
47-րդ րոպեին Պիեր Էմերիկ Օբամեյանգը հեղինակեց իր թիմի երրորդ գոլը, 71-րդ րոպեին Հունտելարը հաշիվը դարձրեց 3:2` դառնալով դուբլի հեղինակ:
Այս հաղթանակից հետո Տուխելի թիմը 29 միավորով ամրապնդում է իր դիրքերը Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում: Առաջատար «Բավարիան» իր ակտիվում ունի 34 միավոր: