Բունդեսլիգայի 28-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց «Վերդերին» և հաղթեց 3:2 հաշվով:
Հանդիպման 53-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի արդյունավետ փոխանցումից հետո Պիեր Էմերիկ Օբամեյանգը բացեց հաշիվը:
69-րդ րոպեին Գալվեսը պատասխան գոլը խփեց, իսկ 74-ին Յունուզովիչը հեղինակեց հյուրերի երկրորդ գոլը: 4 րոպե անց Կագավան հավասարեցրեց հաշիվը, իսկ 82-րդ րոպեին Մխիթարյան-Ռամոս համագործակցության արդյունքում հաշիվը դարձավ 3:2:
Այս խաղից հետո դորտմունդցիները 67 միավորով երկրորդ տեղում են: