«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթանակով մեկնարկեց ելույթները Անգլիայի առաջնության նոր մրցաշրջանում:
Առաջին տուրում Մոուրինյուի թիմը հյուրընկալեց «Վեսթ Հեմ»-ին և առավելության հասավ 4:0 հաշվով:
Հանդիպման 33-րդ րոպեին Մարկուս Ռաշֆորդի փոխանցումից հետո Անգլիայի առաջնությունում մանչեսթերյան թիմի կազմում իր առաջին գոլը խփեց Ռոմելու Լուկակուն:
Երկրորդ գոլը մանկունիացիները խփեցին երկրորդ խաղակեսում:
Հենրիխ Մխիթարյանի արդյունավետ փոխանցումը եզրափակեց Ռոմելու Լուկակուն՝ դուբլ ձևակերպելով:
Հանդիպման 87-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ավագը հերթական գոլային փոխանցումը կատարեց, որը եզրափակեց Մարսիալը:
90-րդ րոպեին գոլ խփելու հանարվորությունը բաց չթողեց Պոլ Պոգբան: