Իսպանիայի առաջնության 37-րդ տուրում «Արքայական ակումբը» հյուրընալվեց «Էսպանյոլին»: Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 3:1 հաշվով:
59-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն բացեց հաշիվը, 73-րդ րոպեին Քրիստիան Ստուանին հավասարեցրեց հաշիվը, սակայն մադրիդցիներին հաջողվեց երեք միավոր վաստակել այս դիմակայությունում: Հանդիման 79-րդ րոպեին գոլ հեղինակեց Մարսելոն:
Այնուհետև Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ևս երկու անգամ արդյունավետ հարված կատարեց մրցակցի դարպասին: Ֆուտբոլիստը աչքի ընկավ 83-րդ րոպեին, ապա նաև 7 րոպե անց:
Այս հաղթանակից հետո Անչելոտիի թիմը իր միավորների քանակը հասցրեց 89-ի: