Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում «Արքայական ակումբը» տնային խաղում խոշոր 5:1 հաշվով հաղթեց Խիխոնի «Սպորտինգին»:
Դաշտի տերերը առաջին 18 րոպեում 4 գոլ խփեցին:
Հանդիպման հաշիվը բացվեց 7-րդ րոպեին, երբ Տոնի Կրոսի փոխանցումը արդյունավետ եզրփակեց Գարեթ Բեյլը: 2 րոպե անց Բենզեմայի փոխանցումից հետո իր ստացած հնարավորությունը օգտագործեց նաև Կրիշտիանու Ռոնալդուն: 12-րդ րոպեին գոլ խփեց արդեն Քարիմ Բենզեման:
Մադրիդցիներ 4-րդ գոլը խփեցին 18-րդ րոպեին. Իվան Կուելյարի պաշտպանած դարպասը երկրորդ անգամ գրավեց Պորտուգալիայի հավաքականի առաջատարը:
41-րդ րոպեին Քարիմ Բենզեման հաշիվը դարձրեց 5:0:
Հինգ գոլի առավելությամբ էլ Զիդանի թիմը գնաց ընդմիջման: Հանդիպման 62-րդ րոպեին հյուրերի միակ գոլը հեղինակեց Իսմաել Լոպեսը:
Այս հաղթանակից հետո մադրիդյան թիմը 43 միավորով դեռևս զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: