Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» ընդունեց «Էյբարին»:

Դաշտի տերերը հաղթեցին 3:0 հաշվով: Մեկնարկից 21 րոպե անց հաշիվը բացեց Կրիշտիանու Ռոնալդուն մադրիդյան թիմի երկրորդ գոլը տասը րոպե անց հեղինակեց Չիչարիտոն, իսկ 83-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ նաև Խեսեն:

Այս հաղթանակից հետո մադրիդցիները իրենց ակտիվում ունեն 73 միավոր: