Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հերթական հաղթանակը տոնեց:
Այս անգամ «Արքայական ակումբը» արտագնա խաղում խոշոր 4:1 հաշվով առավելության հասավ «Ալմերիայի» նկատմամբ:
34-րդ րոպեին Իսկոն բացեց խաղի հաշիվը, դաշտի տերերը պատասխան գոլը հեիղնակեցին 5 րոպե անց՝ աչքի ընկավ Վերսան, 42-րդ րոպեին Գարեթ Բեյլը հյուրերին կրկին առաջ մղեց հաշվի մեջ, այնուհետև Կրիշտիանու Ռոնալդուն 8 րոպեի ընթացքում դուբլ ձևակերպեց` հաղթանակ բերելով Անչելոտիի թիմին: