Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տնային խաղում 7:1 հաշվով հաղթեց «Սելտային»:
41-րդ րոպեին Պեպեն բացեց խաղի հաշիվը, որին հաջորդեց Կրիշտիանու Ռոնալդուի պոկերը: Պորտուգալիայի հավաքականի առաջատարը աչքի ընկավ 50', 58', 64', 76' րոպեներին: 77-րդ րոպեին գոլ խփեց նաև Խեսեն, իսկ 81' րոպեին Գարեթ Բեյլը հաշիվը դարձրեց 7:1
Հյուրերի միակ գոլը 62-րդ րոպեին իր հաշվին գրանցեց Յագո Ասպասը:
Այս հաղթանակից հետո մադրիդցիները իրենց միավորները հասցրին 60-ի և մեկ միավորով են զիջում Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ատլետիկոյին»: