Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթեց «Մալմյոյին»:

Հանդիպմանը դուբլ ձևակերպեց Կրիշտիանու Ռոնալդուն (29, 90): Սրանք պորտուգալացու պրոֆեսիոնալ կարիերայի 500-րդ  և 501-րդ գոլերն էին (753 խաղ):

30-ամյա ֆուտբոլիստը 323 գոլ է հեղինակել  «Ռեալի», 118-ը` «Մանչեսթեր Յունայթեդի», 55-ը`Պորտուգալիայի ընտրանու, 5-ը Լիսաբոնի «Սպորտինգի» կազմում:

Նշենք, որ 78-րդ րոպեին դաշտի տերերը մնացին տասը հոգով.դաշտից հեռացվեց Յոտունը: