Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Արքայական ակումբը» տնային խաղում ջախջախեց «Էսպանյոլին»: Հանդիպումն ավարտվեց 6:0 հաշվով:
Մադրիդցիների կազմում մեկական անգամ աչքի ընկան Քարիմ Բենզեման (7') ու Խամես Ռոդրիգեսը (16'): Հեթ-տրիկ ձևակերպեց Ռոնալդուն (12' 11 մ, 45' 82') իսկ 86-րդ րոպեին սեփական թիմի դարպասը գրավեց Դուարտեն:
Այս հաղթանակից հետո Զիդանի թիմը միավորների քանակը հասցրեց 47-ի և մեկ միավորով է զիջում Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում գտնվող «Ատլետիկոյին»: