«Գրանադան» Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում հյուրընկալվեց Մադրդի «Ռեալին»:
«Արքայական ակումբը» խոշոր 9:1 հաշվով հաղթեց հյուրերին:
Մադրիդյան թիմի կազմում հաշիվը բացեց Գարեթ Բեյլը, պենտա-տրիկի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալիայի հավաքականի առաջատարը 8-րդ րոպեում հեթ-տրիկ ձևակերպեց (30, 36, 38), ապա նաև աչքի ընկավ 54-րդ րոպեին:
Դուբլի հեղինակ դարձավ Քարիմ Բենզեման (52, 56): Հյուրերի միակ գոլը 74-րդ րոպեին հեղինակեց Ռոբերտ Իբանյեսը: 83-րդ րոպեին հյուրերի ֆուտբոլիստ Դիեգո Մայնսը գրավեց սեփական դարպասը, իսկ հանդիպմանը վերջակետ դրեց Կրիշտիանու Ռոնալդուն` հեղինակելով իր հինգերորդ գոլը:
Նշենք, որ Ռոնալդուն հեթ-տրիկների քանակով Պրիմերայում կրկնեց Մեսսիի ռեկորդը:
Այս հաղթանակից հետո մադրիդցիներն իրենց ակտիվում գրանցած 67 միավորով Պրիմերայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում են: