Իսպանիայի առաջնության 38-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ խոշոր՝ 7:3 հաշվով հաղթեց «Խետաֆեին»:
Մադրիդցիների կազմում հերթական հեթ-տրիկը ձևակերպեց Կրիշտիանու Ռոնալդուն (13, 32, 34): Ֆուտբոլիստը իր երրորդ գոլը հեղինակեց 11 մետրանոց հարվածից:
Անչելոտիի թիմի կազմում մեկական անգամ աչքի ընկան Խամես Ռոդրիգեսը (51), Խեսեն (71) և Չիչարիտոն (47):
Հյուրերի կազմում գոլ հեղինակեցին Էսկուդերոն (23), Կաստրոն (26) և Լակեն (42):
Իսկ խաղավարտին մրցակցի դարպասը գրավելու հնարավարությունը բաց չթողեց Մարսելոն:
Ռոնալդուն անձնական ռեկորդ սահմանեց առաջնությունում մեկ մրցաշրջանում հեղինակած գոլերի քանակով: Պորտուգալացին Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում իր գոլերի քանակը հասցրեց 48-ի և դարձավ մրցաշրջանի լավագույն ռմաբարկու:
Արդյունքում՝ մադրիդյան թիմը երկու միավորով հետ մնաց կատալոնացիներից և 92 միավորով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: